Միջազգային 

ԱՄՆ-ն Գազայի հատվածի պաղեստինցիներին 71 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի

analitik.am

Միացյալ Նահանգները 71 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազաի հատվածում պաղեստինցիներին: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուսղար Ջոն Քերիի երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հայտարարությունում նշվում է, որ այժմ 58 հազարից ավելի մարդ թաքնվում է ՄԱԿ-ի տրամադրած թաքստոցներում:

 

Հաղորդագրությունում ընդգծվում է, որ տրամադրվող գումարից 59 միլիոն դոլարը պետք է գնան ՄԱԿ-ի առաքելությանը, որն ուղղված է պաղեստինցիների օգնությանը, իսկ 12 միլիոն դոլարը նախատեսված է մասնավորապես ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության համար:

 

Այդ միջոցները կգնան պաղեստինցիներին ջրով, վրաններով, սննդամթերքով և դեղորայքով ապահովելու վրա:

 

Հուլիսի վերջին Ջոն Քերին հայտնել էր Գազայի հատվածի բնակիչներին 47 միլիոն դոլար տրամադրելու մասին, այդկերպ ընդհանուր գումարը, որ ԱՄՆ-ն կծախսի պաղեստինցիներին մարդասիրական օգնության համար, կկազմի 118 միլիոն դոլար:

 

Նույն շարքից