Միջազգային 

35 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը կհանդիպեն

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտադիր են երկկողմ հանդիպում անցկացնել Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Դա կլինի նման մակարդակով առաջին բրիտանա-իրանական հանդիպումը 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով բրիտանացի վարչապետի մամլո ծառայությանը:

Վերլուծաբանների կարծիքով՝ Քեմերոնը իրանցի նախագահին կփորձի համոզել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին միանալու անհրաժեշտության մեջ: Ավելի վաղ Իրանը հրաժարվել էր կոալիցիային մասնակցությունից:

Այն մասին, որ Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ խմբավորման դեմ պայքարում, երեկ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Նույն շարքից