Միջազգային 

Ճապոնիան հետ է կանչել Պուտինի՝ Տոկիո այցելելու հրավերը

analitik.am

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հետ է կանչել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի վաղ հղված հրավերը, որով նրան առաջարկվել էր այցելել Տոկիո, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ըստ աղբյուրի՝ Ճապոնիային այդ մասին «խնդրել է» ԱՄՆ-ն:

 

Պուտինին Ճապոնիա էին հրավիրել աշնանը. այցը հնարավոր է տեղափոխվի հաջորդ տարվա գարուն կամ ավելի ուշ շրջանի: Չնայած չեղարկմանը՝ Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Պուտինի հետ կկարողանա քննարկումներ ունենալ Պեկինում՝ Ասիա- խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին:

Նույն շարքից