Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Մոնֆրենդ Գրունդը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակում:
Ինչպես ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը, Մանֆրենդ Գրունդը, ով վերջերս առանց Բաքվի թույլտվության այց է կատարել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ, «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ադրբեջանական օրենքներին և միջազգային իրավական նորմերին»: