Միջազգային 

Ժիրինովսկու հերթական սենսացիոն առաջարկը

analitik.am

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Ռուսաստանին առավել հաջող զարգացման համար անհրաժեշտ է քաղաքական ռեժիմի փոփոխություն. նա առաջարկում է ՌԴ-ում հաստատել ընտրովի միապետություն, գրում է Обозреватель-ը։

 

«Ես չեմ ասում՝ գտնել Ռոմանովների տոհմի ժառանգի։ Կարող ենք ընտրել կայսր, ցար 10 տարով։ Եվ յուրաքանչյուր 10 տարին մեկ փոխել։ Կլինի ժողովրդավարության տարբերակ, սակայն ամբողջ իշխանությունը կլինի նրա ձեռքում»,- ասել է Ժիրինովսկին։

 

Նրա կարծիքով՝ «դեմոկրատական և խորհրդային կաֆտանը փոքր է ռուսական օրգանիզմի համար»։ «Հանե՛լ այն։ Եվ միապետությա՛ն տեսքով, որպեսզի այն լինի իշխանության ինչ-որ ինստիտուտ, զարգացնե՛լ երկիրը՝ խիստ, ագրեսիվորեն։ Ռուսաստանի ապագան հրաշալի է, սակայն միայն այն պայմանով, որ մենք անցնենք ամենախիստ ուղղվածությանը բոլոր դիրքերում»,- ասել է Ժիրինովսկին։

Նույն շարքից