Միջազգային 

Իսրայելը Սիրիայի ռազմաօդային ուժերի օդանավ է խփել

analitik.am

Իսրայելը Սիրիայի ռազմաօդային ուժերի օդանավ է խփել Գոլանի բարձունքներում՝ սիրիական տարածք, որը գտնվում է Իսրայելի օկուպացիայի ներքո:

 

Ըստ rbc.ru-ի` խոսքը ռուսական արտադրության МиГ-21-ի մասին է, որն անցել է Գոլանի տարածքով: Կործանիչն ընկել է Էլ- Կունեյտրա քաղաքի տարածքում: Խփվել է Patriot հրթիռով:

 

Իսրայելական ԶԼՄ-ները հնարավոր են համարում, որ օդանավը պատահմամբ է անցել Գոլանի օդային տարածք և չի պատրաստվել իսրայելական օբյեկտների խոցել: Ավելին՝ նշվում է, որ թիրախը եղել են սիրիացի ապստամբները:

 

Սա 1989-ից ի վեր առաջին դեպքն է, որ Իսրայելը սիրական օդանավ է խփում:

Նույն շարքից