Միջազգային 

Ռուսաստանի Կասպյան նավատորմը կհամալրվի

analitik.am

Երկու նոր ռեյդային մոտորանավակ է շարժվում դեպի Կասպից ծով, որտեղ դրանք կփորձարկվեն՝ մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին Կասպյան նավատորմում ընդգրկվելը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, հաղորդում է ria.ru-ն:

 

Հայտարարությունում նշվում է, որ մոտորանավակները կանցնեն 1500 կիլոմետր տարածք ներքին գետային ուղիներով՝ շարժվելով դեպի Կասպից ծով:

 

Կասպյան նավատորմին հասնելուց հետո, որն ակնկալվում է սեպտեմբերի վերջին, մոտորանավակները կփորձարկվեն, և դրանց դրական արդյունքների դեպքում՝ կընդգրկվեն նավատորմում՝ Ռուսաստանի նավատորմի գլխավոր հրամանատար Վիկտոր Չիրկովի կողմից փաստաթղթերը հաստատելուց և ստորագրելուց հետո:

Նույն շարքից