Բիզնես Տնտեսություն 

McDonalds-ի առաջին ռեստորանը՝ Վիետնամում

analitik.am

Ամերիկյան արագ սննդի McDonalds ցանցն իր առաջին ռեստորանն է բացել կոմունիստական Վիետնամում։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի՝ զորքերի դուրս բերումից 40 տարի անց, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։

 

Ամերիկյան կապիտալիզմի խորհրդանիշը հայտնվել է Հոշիմին քաղաքում։ Վիտետնամի կողմից կորպորացիայի գործընկերը դարձել է Վիետնամի վարչապետի փեսան։

 

Վիետնամում արդեն աշխատում են ամերիկյան ֆասթֆուդի հսկաներից Burger King-ը KFC-ին և Starbucks-ը։ Նրանք կենտրոնացել են սոցիալիստական Վիետնամում աճող միջին դասի վրա, չնայած մինչ այժմ ամերիկացիների մոտ Վիետնամը նույնացվում է ավելի շատ անփառունակ պատերազմի, քան նոր, զարգացող շուկայի հետ։

Նույն շարքից