Միջազգային 

Յացենյուկը և Էթինգերը համաձայնեցրել են դիրքորոշումները գազի շուրջ ՌԴ-ի հետ բանակցելու համար

 Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էթինգերը, որը պատասխանատու Է Էներգետիկայի համար, համաձայնեցրել են Ուկրաինայի և ԵՄ-ի դիրքորոշումները գազի շուրջ Ռուսաստանի հետ հերթական բանակցությունների նախաշեմին, որոնք պլանավորված են սեպտեմբերի 26-ին:


Այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Յացենյուկի և Էթինգերի միջև սեպտեմբերի 23-ին Կիևում կայացած հանդիպման արդյունքները:


«Կառավարության ղեկավարը Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել Է Ուկրաինային ռուսական գազի մատակարարումների շուրջ Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Համաձայնեցնելով դիրքորոշումները՝ Յացենյուկն ու Էթինգերը հավաստել են թափանցիկության և գազի գնի ձևավորման նկատմամբ շուկայական մոտեցման սկզբունքներով համաձայնության հասնելու ընդհանուր ձգտումը»,-նշել Է մամուլի ծառայությունը՝ չճշտելով համաձայնեցված դիրքորոշումների բովանդակությունը:

 

Սեպտեմբերի 26-ին Բեռլինում կկայանա գազի շուրջ հերթական եռակողմ հանդիպումը ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով: Մոսկվան և Կիևը մինչ այժմ չեն կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի համար ռուսական գազի գինը: Ռուսաստանն առաջարկում Է «Գազպրոմ»-ի և «Նաֆտոգազ»-ի փոխադարձ հայցերի քննարկման ժամանակաշրջանում 385 դոլար ժամանակավոր գին սահմանել հազար խորանարդ մետրի դիմաց: Իր հերթին ՈՒկրաինայի վարչապետն առաջարկել Է գնի երկու տարբերակ՝ ամռանը՝ 300 դոլար, ձմռանը՝ 380 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից