Միջազգային 

Ռուսաստանն ահաբեկումների պատճառով չի փոխի քաղաքականությունը. The Atlantic

 Արևմտյան ղեկավարները, հատկապես ամերիկացիները, պետք է փորձեն հասկանալ Ռուսաստանին և ընդունեն այն փաստը, որ դա այն երկիրը չէ, որին կարելի է ահաբեկումների միջոցով ստիպել փոխելու իր քաղաքականությունը: Այդ մասին գրել Է The Atlantic-ի լրագրող Ջեֆրի Թեյլերը:

 

«Իրադրությունը, որում մենք հայտնվել ենք, մեծապես պայմանավորված Է արևմտյան ղեկավարների մի մասի, հատկապես ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին հասկանալու փորձի ձախողմամբ, իսկ դա, այնուամենայնիվ, հարկ Է, որ նրանք փորձեն անել՝ հաշվի առնելով նրա ռազմավարական կարևորությունը, միջուկային զինանոցը, մայրցամաքային մասշտաբները, բնական ռեսուրսները»,-գրում Է Թեյլերը:

 

Հեղինակը հավելում Է, որ ներկայիս լարվածությունը կապված Է նաև այն բանի հետ, որ Արևմուտքը չի ցանկանում ընդունել Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի բազաների ծավալման կապակցությամբ Ռուսաստանի անհանգստությունը:

 

Կուբայում ԽՍՀՄ-ի բազաների տեղաբաշխումից հետո ծագած նմանօրինակ առճակատումն ավարտվեց գործարքով, որն անհրաժեշտ Է նաև այժմ, նշում Է լրագրողը: «Բայց ինչ-որ բան կնքելու համար արևմտյան ղեկավարները պետք Է վերանայեն Ռուսաստանի նկատմամբ իրենց տեսակետը և քաղաքականությունը, շարունակել Է նա:

 

Ռուսաստանն այն երկիրը չԷ, որին ահաբեկման միջոցով կարելի Է ստիպել փոխելու քաղաքականությունը, նշում Է The Atlantic-ի լրագրողը: Դա մի երկիր Է, որը չափազանց շատ բան Է վերապրել, ուստի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքները «դատարկ հնչյուն են» ռուսների ականջների համար, ընդհակառակը, դրանք միայն ամրապնդում են Վլադիմիր Պուտինի աջակցությունը բնակչության կողմից:

 

Թեյլերի համոզմամբ՝ կայուն խաղաղության հասնելու միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային չեզոքություն առաջարկելն Է և գրավոր ձևով խոստում տալը, որ նրան չեն ընդունի ՆԱՏՕ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից