Միջազգային 

Քարզայը ԱՄՆ-ին Է մեղադրել Աֆղանստանում շարունակվող պատերազմի համար

 Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը, որն այս շաբաթ թողնելու Է պաշտոնը, ԱՄՆ-ին եւ Պակիստանին Է մեղադրել երկրում շարունակվող պատերազմի համար:

 

«Պատերազմի պատճառներից մեկն այն Էր, որ ամերիկացիները խաղաղություն չԷին ցանկանում, քանի որ նրանք իրենց նպատակներն ունեին: Այսօր ես դարձյալ հայտարարում եմ, որ Աֆղանստանի պատերազմը մերը չԷ, այն մեզ պարտադրված Է, մենք տուժածներ ենք: Մենք խաղաղության չենք հասնի, քանի դեռ դա չեն ցանկանա ԱՄՆ-ը կամ Պակիստանը»,- Քարզայի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

 

Քարզայը, որը սեպտեմբերի 23-ին ճառով հանդես Է եկել իր պաշտոնաթողությունից առաջ, ասել Է, թե հաջորդ կառավարությունը «պետք Է հատկապես զգույշ լինի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում»:

 

Սեպտեմբերի 21-ին Աֆղանստանի պետական ընտրական հանձնաժողովը հայտարարել Է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթանակ Է տարել երկրի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանի Ահմադզայը: Նրա երդմնակալության արարողությունը պետք Է տեղի ունենա  շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից