Միջազգային 

Օդեսան ինքնավարություն է պահանջում Կիևից. Известия

Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից հետո Կիևից ինքնավարություն է պահանջում Օդեսան, հայտնում է «Իզվեստիա»-ն:

 

Ըստ աղբյուրի՝ Օդեսայի քաղաքային խորհրդի մի խումբ պատգամավորներ համապատասխան նախաձեռնություն են սկսել. հաջորդ շաբաթ նրանք իրենց օրինագիծը ներկայացնելու են Գերագույն ռադային և Ուկրաինայի նախարարների կաբինետին:

 

Օրենքի նախագծով պահանջվում է Օդեսա քաղաքին և Օդեսայի շրջանին հատուկ կարգավիճակ տալ: Դրանում ասվում է, որ տեղի ինքնակառավարման մարմիններն իրենք պետք է ընտրեն կրթության ոլորտի և պետական կառավարման լեզուն, որոշեն Օդեսա քաղաքի տնտեսական քաղաքականությունը, ստեղծեն ու վերահսկեն ոստիկանության աշխատանքը:

 

Պատգամավորները հիշել են, որ Ռուսական կայսրության ժամանակներում Օդեսան հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ է ունեցել:

Նույն շարքից