Foreign Policy ամերիկյան հրատարակությունը բացառիկ նյութ է հրապարակել, որում հայտնում է, թե «նախկին խորհրդային պետություն» Վրաստանն առաջարկել է իր տարածքում մարզել սիրիացի ապստամբներին: Սա հաստատել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը (Պենտագոն) առայժմ չի հստակեցրել՝ արդյոք առաջարկն ընդունվել է, թե մերժվել:
Աղբյուրը գտնում է, որ Վրաստանը սա արել է Վաշինգտոնի հետ հարաբերությունները սերտացնելու և, որպես արդյունք, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռահար նպատակով:
Բանն այն է, որ ԱՄՆ-ն մտածում է սիրիացի ապստամբներին Սաուդյան Արաբիայում մարզելու մասին: Եվ այդ ֆոնին Վրաստանն իր առաջարկն է արել: Խոսքը 5.000 սիրիացի ապստամբների մասին է: