Միջազգային 

Իրաքում մոտ 3 տասնյակ զինյալ է սպանվել

analitik.am

 Իրաքյան անվտանգության ուժերը հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ին ԻԼԻՊ խմբավորման 18 ահաբեկիչներ են ոչնչացրել, ևս 9-ը վիրավորվել են Բաբելոնի շրջանում: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, բացի այդ, ոչնչացվել են նրանց զենքերով լի 3 մեքենաները: Բախումներն ընթացել են Բաբելոնի հյուսիսում գտնվող Աբդ, Յաս, Ֆադիլիա բնակավայրերում:


Եվս 8 ահաբեկիչներ սպանվել և 27-ը վիրավորվել են մարզի արևմտյան հատվածում` ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով: Ամերիկյան ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ Արբիլ մարզում ԻԼԻՊ-ին պատկանող 3 մեքենաներ են ոչնչացվել:  Ամերիկյան օդուժը հարված է հասցրել նաև ԻԼԻՊ-ի դիրքերին Քիրքուք մարզի Քուազ գյուղում:

 

Սեպտեմբերի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Աուր թաղամասում ականապատ մեքենայի պայթյունից 10 մարդ էր զոհվել, ևս 25-ը` վիրավորվել: Մայրաքաղաքի հարավում մեկ զինծառայող զոհվել, ևս 2-ը վիրավորվել էին անցագրային կետի վրա հարձակումից:

 

ԱՄՆ-ն իր դաշնակից երկրների հետ հակաահաբեկչական գործունեություն է ծավալում Իրաքում և Սիրիայում` ԻԼԻՊ խմբավորման հենակետերի ուղղությամբ: Մեկ օրվա ընթացքում խմբավորումը զգալի կորուստներ է կրել:

Նույն շարքից