Միջազգային 

Իրանը պահանջում է դատապարտել Իսրայելի ներխուժումը Նաթանզի միջուկային կառույց

analitik.am

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսից պահանջել է դատապարտել իսրայելական անօդաչու թռչող սարքի ներխուժումը Նաթանզի ուրանի հարստացման գործարանի տարածք: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ Նյու Յորքից, որտեղ բանակցություններ են տեղի ունենում միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև` իրանական միջուկային խնդրի համապարփակ կարգավորման շուրջ, միջադեպը Նաթանզում խոչընդոտել է  իրանական հարստացման այլ կենտրոնի վերադասավորման հարցի լուծմանը:

Ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի 58-րդ գլխավոր կոնվերանսում` Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ իսրայելական անօդաչուի՝ «վերջերս կատարած ագրեսիվ ներխուժումը Նաթանզի քաղաքացիական կառույց» Իրանի ինքնիշխանության կոպիտ խախտում է: «Այն իրենից ենթադրում է ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային իրավունքի բանաձևերի խախտում և պետք է վճռականորեն պատժվի», - ասել է Քամալվանդին:

Նույն շարքից