Միջազգային 

Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» Եվրոպայում ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայում ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` NBC-ին հղումով:

«Այդ մարդիկ ցանկանում են սպանել մեզ: Մենք պետք է միավորվենք, որպեսզի վստահ լինենք, որ հիմնովին արմատախիլ կանենք այդ չարագործ կազմակերպությունը», - նշել է Քեմերոնը:

 

Վարչապետն ընդգծել է, որ խմբավորումը նավթ, փող, տարածք ու զենք ունի, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ «Իսլամական պետության» անդամները եվրոպական քաղաքների վրա հարձակում են նախապատրաստում: Նա նշել է նաև, որ վտանգի տակ են գտնվում նաև ԱՄՆ-ի խաղաղ բնակիչները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով առնվազն 120 ջիհադական է զոհվել: 

Նույն շարքից