Միջազգային 

Վանգայի կանխատեսումները 3-րդ համաշխարհային պատերազմի մասին, որը սկսվում է Սիրիայի անկումից հետո

analitik.am

Ներկայացնում ենք Վանգայի մի կանխատեսում, որը նա կատարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ: Ինչպես երևում է, այն աստիճանաբար սկսում է իրականանալ: Ահա և կանխատեսումը. 



...«Շուտով աշխարհ կգա Հնագույն ուսմունքը.... 


Ինձ հարցնում են. «Արդյո՞ք այդ ժամանակը շուտ է գալու» :


Ո՛չ, ոչ շուտով… Սիրիան դեռևս չի կործանվել! 


Գոյություն ունի հին հնդկական ուսմունք՝ «Սպիտակ Եղբարության Ուսմունքը»: 


Այն տարածվում է ամբողջ աշխարհով: 


Նրա մասին կտպագրեն նոր գրքեր, որոնք կկարդան ամբողջ աշխարհում: 


Դա լինելու է «Հրեղեն Աստվածաշունչը»: Կգա մի օր և բոլոր կրոնները կանհետանան: 


Կմնա միայն «Սպիտակ Եղբայրության Ուսմունքը»: 



Այն Երկիրը կծածկի սպիտակ գույնով, և նրա շնորհիվ մարդիկ կփրկվեն:

 

Նոր ուսմունքը կգա Ռուսաստանից: Նա առաջինը կմաքրվի: 


Սպիտակ Եղբայրությունը կտարածվի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում: 


Դա տեղի կունենա 20 տարուց և ոչ ավելի շուտ:   


20 տարուց կհավաքեք առաջին մեծ բերքահավաքը»:   


Վանգայի կանխատեսումը գրանցվել էր 1978թ.-ին: 


Հասկանալի է, որ 80-90-ականներին այս կանխատեսումներն իրական անմտություն են թվացել, քանի որ Սիրիային գտնվում էր խաղաղ իրավիճակում: Սակայն այժմ  կոնֆլիկտը Մերձավոր Արևելքում աստիճանաբար կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ: 


Ինչպես պնդում էր Վանգան, Սիրիայի կործանումից հետո տեղի կունենա Ռուսաստանի վերածնունդը, և դա հակառակ այն ամենին, ինչ մենք հիմա տեսնում ենք: Եվ Ռուսաստանը կդառնա համար առաջին երկիրը: Նույնիսկ ավելի հզոր, քան ԽՍՀՄ-ը: 


Ինչպե՞ս է դա հնարավոր և ի՞նչ «Սպիտակ Եղբարյության Ուսմունքի» մասին է խոսքը:  

Հավանական է իրադարձությունների հետևյալ զարգացումը: Սիրիայի կործանումից հետո կսկսվի պատերազմ և իսլամիստների հոծ բազմությունները կուղղվեն դեպի Ռուսաստան և Եվրոպա: Եվ ամենայն հավանակնությամբ, երկու կողմերում էլ հաջողություն կունենան:  

 

«Նախորդ երկու մասերից, որոնք ես Ձեզ բացատրեցի, Տիրամոր ձախ կողմից և մի փոքր վերևից մենք Հրեշտակ ենք տեսել՝  ձախ ձեռքում հրե սուրով: Սուրն կրակի լեզուներ էր բաց թողնում, որոնք այնպիսի տեսք ունեն, կարծես թե ցանկանում են այրել ողջ աշխարհը, բայց դրանք հանգչեցին Տիրամորից աջ ձեռքից եկող փայլից: Հրեշտակը, աջ ձեռքով ցույց տալով հողը, բարձր ձայնով  բղավեց «Վրեժ!, Վրեժ!, Վրեժ!»:

 

Եվ մենք տեսանք Աստծո անսահման լույսը, որը նման է նրան, երբ մարդիկ հայելու կողքով անցնելիս տեսնում են իրենց արտացոլանքը: Մեզ թվաց, թե Սպիտակ հանդերձանքով հոգևորականը Տեր Հայրն է: Մյուս եպիսկոպոսները, քահանաները, կրոնավոր տղամարդիկ և կանայք բարձրանում են քարքարոտ լեռը, որի գագաթին դրված էր անմշակ փայտերից պատրաստված մեծ Խաչ: Նախքան գագաթին հասնելը, Տեր հայրը, դողացող քայլվածքով և ցավից ու վշտից տառապելով, անցավ մեծ քաղաքի կողքով, որը կիսաավերված էր: Նա աղոթում էր ճանապարհին հանդիպած մահացածների հոգիների համար: Լեռան գագաթին ծնկաչոք հասնելուց հետո մեծ Խաչի մոտ նա սպանվեց մի խումբ զինվորների կողմից, որոնք փամփուշտներով և նետերով կրակում էին նրա վրա, և նույն կերպ մեկ մյուսի ետևից մահացան մյուս եպիսկոպոսները, քահանաները, կրոնավոր տղամարդիկ և կանայք և տարբեր կոչումներով և պաշտոններով աշխարհիկ այլ մարդիկ: Խաչի երկու թևերի տակ կանգնած էին երկու Հրեշտակ: Յուրաքանչյուրը ձեռքին բյուրեղապակյա սափորներ էին, որոնց մեջ հավաքում էին նահատակների արյունները և արյուրը ցողում էին Աստծոն հետևող հոգիների վրա»:


 Ռուսաստանում ամեն ինչ մի փոքր տարբեր է լինելու: Իսլամիստները սկզբում հաջողություններ են ունենալու, որը կհանգեցնի իշխանության տապալմանը և ժողովրդին կստիպի միավորվել: Բայց դրա համար գաղափարախոսություն է հարկավոր: Կաշառակեր գործիչների համար ոչ ոք արյուն չի թափի: Եվ այդ ժամանակ Ռուսաստանի միավորող ուժը կդառնա հիմնական վեդական ուսմունքը: Այն եկել է Հնդկաստանից և քրիստոնեությունից ավելի հին է: Ինչո՞ւ է Վանգան այդ մարդկանց սպիտակ եղբայրություն համարել, հեշտ է կռահել՝ նայելով նրանց զգեստներին: Ի դեպ, վեդիստների մոտ գոյություն ունի կրակի պաշտամունք, որը շատ կարևոր տեղ է զբաղեցնում:   

Նույն շարքից