Միջազգային 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կշարունակի ամրապնդել միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կշարունակի ամրապնդել միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այդ մասին նախագահ Օբաման հայտարարել է Վաշինգտոնում՝ Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օդային հարվածներից ժամեր անց, հաղորդում է euronews.com-ը:

 

Օբամայի խոսքով՝ ընդհանուր առմամբ 40-ից ավելի երկիր, ներառյալ՝ 5 արաբական պետություն, աջակցում են իսլամիստների դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարությանը:

«Այդ կոալիցիայի ուժերը ցույց են տալիս աշխարհին, որ Ամերիկան միայնակ չի պայքարում: Նախևառաջ՝ Մերձավոր Արևելքում ժողովուրդը և կառավարությունը մերժում են «Իսլամական պետությունը» և խաղաղություն ու անվտանգություն են ցանկանում տարածաշրջանում: Եվ նրանք դրան արժանի են»,- ասել է Օբաման:

 

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կավելացնի ջանքերը սիրիական ընդդիմությանը պատրաստելու և զինելու ուղղությամբ, որն «Իսլամական պետությանը» և Բաշար ալ Ասադի վարչակարգին լավագույն հակակշիռն է»:



Տեսանյութն՝  այստեղ

Նույն շարքից