Միջազգային 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի առթիվ

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: 

Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը»: 

Նույն շարքից