Միջազգային 

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի և Ռումինիայի ԱԳ նախարարների հետ

analitik.am

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։  Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է կատարվեցլ առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։

 

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նույն շարքից