Միջազգային 

Լավրովը և Քերին հանդիպում են անցկացնելու Նյու Յորքում

analitik.am

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Նյու Յորքում ընթացող 69-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ մասին «Ինտեֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր: Ինչի մասին են զրուցելու դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները, չի ճշտվում:

 

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ռմբակոծումներ սկսելու մասին: ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ հայտարարել են, որ նման քայլը կընկալվի որպես ագրեսիայի գործողություն, որովհետեւ ավիահարվածներ հասցնելու դեպքում խախտվում է միջազգային իրավունքը:

 

ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը զարմացրել է Քերիին: «Ես զարմացած եմ այն բանից, որ Ռուսաստանը դատողություններ է անում միջազգային իրավունքը պահպանելու անհրաժեշտության մասին այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Նույն շարքից