Միջազգային 

Ադրբեջանը երաշխավորում է ՀՀ պատվիրակության անվտանգությունն առաջին Եվրոպական խաղերին

analitik.am

Անկախ 2015 թվականին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցության վերաբերյալ Հայաստանի որոշումից՝ Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը մայրաքաղաք ժամանման դեպքում: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը, հաղորդում է trend.az-ը:

 

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստ է նաև լուծել վիզային հարցերը:

«Մենք պետական մակարդակով երաշխավորում ենք անվտանգության ապահովումը և վիզային հարցերի լուծումը»,- ասել է նա:

 

Հայաստանը դեռ պաշտոնապես չի հաստատել առաջին Եվրոպական խաղերին իր մասնակցությունը:

 

Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում, 2015 թվականի հունիսի 12-28-ը:

Նույն շարքից