Միջազգային 

Ադրբեջանի պես տեղերում օրենքն անհավանական բարդ է դարձնում անգամ հասարակական կազմակերպությունների աշխատանքը

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Clinton Global Initiative-ի միջոցառման ժամանակ՝ մի նախաձեռնության, որի նպատակը համագործակցությունն է աշխարհի առաջնորդների հետ՝ ամենահրատապ մարտահրավերներին նորարարական լուծումներ տալու համար:

 

Օբաման նախաձեռնության հավաքին նախ կատակել է, որ եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հղի դուստրը որոշի ծննդաբերել իր ելույթի ժամանակ, ապա իր ավտոշարասյունը կօգնի նրան անարգել ծննդատուն հասցնել:

 

Խոսելով տարբեր երկրներում մարդու իրավունքների վատ վիճակից՝ Օբաման մատնանշել է Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Եգիպտոսը, Հունգարիան և Ադրբեջանը: Վերջինիս առնչությամբ Օբաման, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի պես տեղերում օրենքն անհավանական բարդ է դարձնում անգամ հասարակական կազմակերպությունների աշխատանքը»:

 

Նույն համատեքստում նա նկատել է, որ քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ուժն զգալով է, որ ավելի ու ավելի շատ իշխանություններ են ամեն ինչ անում նրանց լռեցնելու համար:

Նույն շարքից