Միջազգային 

Ադրբեջանը նոտա է հղել Գերմանիային

analitik.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր վերաբերմունքն է հայտնել գերմանական Բունդեսթագի պատգամավորների և ֆրանսիական Սենատի ներկայացուցչի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ:

 

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևն ասել է, որ գերմանական Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի և Ալբերտ Վայլերի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված՝ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակով դիմել է Բունդեսթագ և Գերմանիայի ԱԳՆ նոտա հղել:

 

Ե՛վ Գերմանիայի ԱԳՆ-ն, և՛ Բունդեսթագը հայտարարել են, որ այդ այցը կայացել է պատգամավորների անձնական նախաձեռնությամբ:

 

Գաջիևը նաև նշել է, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես քննում է ԶԼՄ-ներում սեպտեմբերի 23-ին տարածված տեղեկությունը ֆրանսիական Սենատի ներկայացուցչի՝ Ղարաբաղ այցի վերաբերյալ, ինչից հետո կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:

Նույն շարքից