Միջազգային 

Սիրիայի քրդերի մի մասը սկսել է Թուրքիայից հայրենիք վերադարձը

analitik.am

Սիրիայի քրդերի մի մասը սկսել է Թուրքիայից հայրենիք վերադարձը՝ հույսով, որ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածները նրանց հնարավորություն կտան նոր կյանք սկսել հայրենի բնակավայրերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Թուրք-սիրիական սահմանին գտնվող BBC-ի թղթակիցը նշում է, որ իր կողմից հարցված բոլոր փախստականներն աջակցում են «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածները և պահանջում են դրանց ինտենսիվության ավելացում:

 

Այնուամենայնիվ, շատ քուրդ փախստականներ պատրաստ չեն վերադառնալ, որովհետև գիտակցում են, որ գրոհայիններն այրել են իրենց տները և ոչնչացրել իրենց անասուններին:

 

Թուրքիան, իր կողմից, դժվարություններ ունի Սիրիայից ժամանած փախստականներին տեղավորելու հարցում, քանի որ նրանց թիվը գերազանցել է միլիոնը:

 

Ընդ որում՝ մոտ 130 հազար քուրդ հատել է սահմանը միայն վերջին հինգ օրվա ընթացքում, չնայած նրան, որ հանգստյան օրերին Անկարան հրահանգել է մասամբ փակել սահմանային անցումները:

Նույն շարքից