Միջազգային 

Իրաքը ողջունել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը

analitik.am

 Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ողջունել է ԱՄՆ-ի և արաբական դաշնակից երկրների համագործակցությունը  «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա նշել է CNN-ին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի նախաձեռնության շնորհիվԻԼԻՊ-ի դեմ արշավը կհանգեցնի խմբավորման ոչնչացմանը:


«Ես անձամբ շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր ոք տեսնում է այդ սպառնալիքը, և ինչ-որ քայլեր են ձեռնարկվում»,- հայտարարել է ալ Աբադին: Նա նաև նշել է, որ չէր ցանկանա ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո տեսներ մեկ այլ ծայրահեղական խմբավորում: Նա ավելացրել է, որ Իրաքը վաղուց էր զգուշացրել սպառնալիքի մասին, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձրել:

 

Վարչապետը նաև անդրադարձել է այն հարցին, որ Իրաքի ղեկավարութունը աշխատանքներ է տանում ավելի ներկայացուցչական կառավարության կազմավորման ուղղությամբ, որի կազմում կընդգրկվեն ինչպես շիաներ, այնպես էլ սունիներ: Նրա խոսքով` բոլորը պետք է աշխատեն միասին և փոխադարձ զիջումների գնան:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է ԻԼԻՊ-ի հարձակումից հետո, որի հետևանքով երկրի մեկ երրորդը հայտնվել է խմբավորման հսկողության տակ: 

Նույն շարքից