Միջազգային 

ԻԼԻՊ խմբավորումը հաջողություններ է գրանցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում

analitik.am

 Քրդական աղբյուրները տեղեկացրել են, որ ԻԼԻՊ խմբավորումը հաջողություններ է գրանցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքում և փորձում է հսկողություն հաստատել այնտեղ: Քրդական ուժերի ներկայացուցիչ Աուջան Իսոն նշել է, որ ԻԼԻՊ-ի անդամները, ինչպես նաև նրանց տանկերը սկսել են ավելանալ ամերիկյան օդուժի ռմբակոծությունից հետո:


Մյուս կողմից, արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները դատարկել են իրենց հենակետերը Իդլիբի գյուղերում: Նման քայլի է դիմել նաև «Ահրար աշ Շամ» խմբավորումը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակվել է քրդական Կոբանի քաղաքի վրա: Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը հսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

 

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում, Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա:

Նույն շարքից