Միջազգային 

Ես կոչ եմ անում Ձեզ վերակառուցել առաջնորդությունն ու միավորվել մեկ նպատակի շուրջ. Պան Կի Մուն

analitik.am

Բան Կի Մունի ելույթով մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի գլխավոր բանավեճը, որի ընթացքում ելույթ է ունենալու 196 առաջնորդ, ովքեր կանդրադառնան միջազգային հրատապ խնդիրներին:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առաջինն է ելույթ ունեցել՝ անդրադառնալով հրատապ խնդիրներին և ՄԱԿ-ի շարունակական աշխատանքին:

 

Իր խոսքն ուղղելով համաշխարհային առաջնորդներին՝ Բան Կի Մունը մասնավորապես ասել է. «Ես կոչ եմ անում Ձեզ վերակառուցել առաջնորդությունն ու միավորվել մեկ նպատակի շուրջ: Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր»:

 

Բան Կի Մունը խոստովանել է, որ ընթացիկ տարին սարսափելի է եղել պատերազմների, հիվանդությունների և մի շարք այլ պատճառներով։

 

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ԱՄՆ-ում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես հանդես է գալու ելույթով:

Նույն շարքից