Միջազգային 

ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ձեռնտու են Ասադին. The Independent

analitik.am

Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստների դեմ Վաշինգտոնի ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հնարավորություն է ստացել ամրապնդելու իր դիրքերն ընդդիմության դեմ պայքարում, գրում է Մերձավոր Արևելքում The Independent պարբերականի թղթակից Ռոբերտ Ֆիսկը։

 

«Եթե արաբական հին ասացվածքը՝ «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է», իր մեջ ինչ-որ իմաստություն է պարունակում, ապա Բաշար ալ Ասադը դրանում անձամբ է համոզվել։ Սիրիացի նախագահը կարող է հույս ունենալ ստանալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հորդանանի աջակցությունը, քանի որ այդ բոլոր պետություններն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դաշնակիցներն են ԻՊ-ի դեմ պայքարում»,- գրել է Ֆիսկը։

 

Թղթակցի խոսքով՝ Սիրիայի նախագահը կարող է ակնկալել ԱՄՆ-ի աջակցությունը սեփական «թշնամիների» դեմ պայքարում, թեև դեռևս մեկ տարի առաջ Վաշինգտոնը մտադիր էր «փոշիացնել Ասադին»։

 

Ֆիսկը նշում է նաև, որ Ասադն «այնքան հիմար չէ, որպեսզի հեշտությամբ ընդունի ամերիկացիների «ընկերությունը»»։

 

«Օբաման վերջին մարդն է, ում հետ Ասադը կցանկանար դաշնակից լինել, այդ պատճառով էլ սիրիական ռեժիմը զգուշությամբ կհետևի, թե ինչպես ԱՄՆ-ի ռազմական հավակնությունները կաճեն մի նպատակից դեպի մյուսը»,- գրում է Ֆիսկը։

Նույն շարքից