Միջազգային 

Օբամա. ԱՄՆ իշխանությունները մտադիր են բարձրացնել իրենց աշխատանքի թափանցիկությունը

analitik.am

ԱՄՆ իշխանությունները մտադիր են բարձրացնել իրենց աշխատանքի թափանցիկությունը՝ «Գործընկերություն-Բաց կառավարություն» միջազգային նախաձեռնության իրագործման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Մենք մտադիր ենք բարձրացնել թափանցիկությունը կառավարական կայքի աշխատանքը կատարելագործելու ճանապարհով, որը կհեշտացնի ամերիկացիների հասանելիությունը և հասկանալու, թե դաշնային կառավարությունը ինչպես է ծախսում իրենց հարկային դոլարները: Մենք մտադիր ենք ավելի սերտորեն համագործակցել մասնավոր ոլորտի և մեր երկրի ամենապայծառ ուղեղների հետ՝ ապահովելու համար, որպեսզի նոր կայքերն ու նոր տեխնոլոգիաներն ավելի լավ ծառայեն մարդկանց, իսկ մենք բոլորս շահենք ամերիկյան ստեղծագործ մտքից և նորագույն տեխնոլոգիաներից»,- ասել է Օբաման:

Նույն շարքից