Միջազգային 

Եգիպտոսի և Թուրքիայի պատվիրակությունները վիճել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ

analitik.am

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի ժամանակ Եգիպտոսի պատվիրակությունը վիճել է Թուրքիայի պատվիրակության հետ և չեղյալ հայտարարել երկկողմ հանդիպումները: Պատճառը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը, գրում է Взгляд-ը:

 

Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ռազմական հեղաշրջում իրականացնողներին օրինականացնելու համար:

 

«Ես դեմ եմ միջազգային առաջնորդների շարքում նրա (աս-Սիսիի) ներկայությանը: Դրանով ՄԱԿ-ը լեգիտիմություն է տալիս նրան, ով տապալել է ժողովրդի կամքով ընտրված նախագահին: Ինչո՞ւ է աշխարհը լռություն պահպանում ժողովրդավարության դեմ հեղաշրջման նկատմամբ: Մենք պետք է հարգենք ժողովրդի կամքը, ով դա ցույց է տվել քվեախցիկներում: Եթե մենք ցանկանում ենք աջակցել հեղաշրջումները… ապա ինչի՞ համար է Միացյալ ազգերի կազմակերպությունը»,- ընդգծել է նա:

 

Եգիպտոսի պաշտոնատար անձինք իրենց վրդովմունքն են արտահայտել այդ հայտարարությունների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին, դրանք լցված են եղել «ստով և հորինված փաստերով՝ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք եգիպտոսցիների կամքի նկատմամբ»:

 

«Թուրքիայի նախագահի խոսքերում զարմանալի բան չկա, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա ձգտում է քաոս սերմանել Մերձավոր Արևելքում՝ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին և կազմակերպություններին և նրանց ապաստան տրամադրելով՝ նպատակ ունենալով վնասել տարածաշրջանի ժողովուրդների շահերը հանուն անձնական հավակնությունների և անցյալի պատրանքների»,- ասել է եգիպտոսցի դիվանագետը:

Նույն շարքից