Միջազգային 

ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում վրացիներ կան

analitik.am

ԱՄՆ-ն հայտարարել է պատժամիջոցների իր նոր «սև ցուցակներում» երկու տասնյակից ավելի մարդու ընդգրկելու մասին, որոնց թվում են նաև Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանք կասկածվում են ահաբեկչությանն օժանդակելու համար, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը:

 

Պատժամիջոցներ են սահմանվել վրացիներ Թարխան Բատիրաշվիլիի, ով հայտնի է նաև «Ումար աշ-Շիշանի» անունով, և Մուրադ Մարգոշվիլիի նկատմամբ: Վերջինս Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, Սիրիայում հայտնի առաջնորդ, ով ուսումնական բազա է ստեղծել ահաբեկիչների համար Թուրքիայի հետ սահմանին, որտեղ պատրաստվում են ժամանած օտարերկրացի գրոհայինները:

 

Բացի այդ, պատժամիջոցների տակ է հայտնվել «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար» խմբավորումը:

 

Բատիրաշվիլիի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, Մարգոշվիլիի նկատմամբ պատժամիջոցների մասին՝ Պետդեպարտամենտը: Ընդհանուր առմամբ, ամերիկյան ֆինանսական գերատեսչության նոր «սև ցուցակում» է հայտնվել 11 մարդ, իսկ արտաքին գործերի գերատեսչությունում՝ 10:

 

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնությունների զարգացման համար, որոնց մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նույն շարքից