Միջազգային 

Հայտնի է, թե ինչ դեպքում Ճապոնիան չեղյալ կհայտարարի ՌԴ դեմ պատժամիջոցները

Ճապոնիան կարող է վերանայել կամ չեղյալ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, եթե Մոսկվան «ակտիվ քայլեր ձեռնարկի ՈՒկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման համար», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդային:

Հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը «պետք է հրադադարի համաձայնագրի հիման վրա ամբողջությամբ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կառուցողական գործողություններ ձեռնարկի իրավիճակի խաղաղ կարգավորման համար»:

«Եթե Ռուսաստանը ակտիվ և ակնհայտ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման համար, վերջերս ընդունված միջոցառումները կարող են վերանայվել կամ չեղյալ հայտարարվել»,-նշված է փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոն պատժամիջոցներ է կիրառել ռուսական պետական բանկերի նկատմամբ, որոնց շարքում են «Սբերբանկը», ՎՏԲ-ն, «Վնեշէկոնոմբանկը», «Գազպրոմբանկը» և «Ռոսսելխոզբանկը»:

Նույն շարքից