Տնտեսություն 

Սաուդյան Արաբիան վերականգնել է նավթի արդյունահանման ծավալները

analitik.am

Նավթ արդյունահանող գործարանների վրա դրոներով հարձակումից հետո Սաուդյան Արաբիան ամբողջովին վերականգնել է նավթի արդյունահանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոյին․ «Կարծում եմ, որ նրանց պետք է շնորհավորել նավթի արդյունահանման վերականգնման կապակցությամբ»,-ասել է նա։

Ավելի վաղ «Blomberg»-ը հայտնել էր, որ «Saudi Aramco» ընկերությունն օրական արդյունահանում է 9,8 միլիոն բարել նավթ, ինչպես եղել է մինչև սեպտեմբերի կեսեր։

Սաուդյան Արաբիան խոշորագույն արտահանողն ու նավթի երկրորդ խոշոր արդյունահանողն է աշխարհում: Արդյունահանումը կիսով չափ կրճատվել է (օրական 5,7 միլիոն բարելով) այն բանից հետո, երբ սեպտեմբերի 14-ի գիշերը դրոներով հարձակում եղավ նավթ արդյունահանող գործարանների վրա։ Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբները, որոնց դեմ պայքարում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։

Նույն շարքից