ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ելույթ ունենալով՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն առաջարկել է չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ այնքան ժամանակ, մինչև Կիևը վերականգնի իր վերահսկողությունն Ուկրաինայի ամբողջ տարածքի նկատմամբ:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Յացենյուկը, մասնավորապես, ասել է, որ իրենց գործընկերներին խնդրում են պատժամիջոցները չչեղարկել այնքան ժամանակ, մինչև Կիևը նորից տնօրինի Ուկրաինայի արևելքն ու Ղրիմը:
Յացենյուկը տարածքային ամբողջականության, անվտանգության և անկախության հարցը շաղկապել է Ուկրաինայի՝ միջուկային զենքից ու դրա տարածումից հրաժարվելու հետ:
Ավելի վաղ Յացենյուկը խոստովանել էր, որ Ուկրաինան քիչ շանսեր ունի նորից վերահսկել Ղրիմը, քանի դեռ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն է: