Տնտեսություն 

Կառավարությունը մոտ 250 միլիոն դոլար վարկ կվերցնի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։ Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից