Սպորտ 

Ովքեր են ադրբեջանական թիմի խաղի ժամանակ Արցախի դրոշը ծածանած տղաները /լուսանկար/

analitik.am

Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» և Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջև ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ հայ երկրպագուները մարզադաշտում ծածանել են Արցախի դրոշը: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՖԱՖ-ի (First Armenian front) անդամներին:

Տղաների քայլից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, որն ավելի ուշ շարունակվել է:

ՖԱՖ-ն ավելի ուշ հրապարակել է նաև ակցիան իրականացրած տղաների լուսանկարները. «Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամ»,-գրված է ակումբի էջում՝ լուսանկարի ներքո:

Նույն շարքից