Տնտեսություն 

Տավուշի մարզում ներկայումս գործող սպանդանոց չկա. ՍԱՏՄ

analitik.am

Տավուշի մարզում ներկայումս գործող սպանդանոց չկա: Այս մասին Analitik.am-ին ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ կառուցվում են երեք սպանդանոցներ, որոնք հավանաբար մինչև 2020 թ-ը պատրաստ կլինեն:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Այժմ Հանրապետությունում գործում է 16 սպանդանոց, իսկ ընդհանուր առամամբ, անհրաժեշտություն կա մոտ 40 սպանդանոցի: Ինչպես են մինչև 2020 թ-ին անցնելու թարմ մսի սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի պահանջին, այս պահին դժվար է կանխատեսել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից