Տնտեսություն 

Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի գործարարների հետ քննարկում է բիզնեսին հետաքրքրող հարցերն ու ներդրումային ապագա ծրագրերը:

Հանդիպմանը Փաշինյանը խոսեց նաև գազի գնի մասին՝ հայտարարելով, որ այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Մենք այդ թեմայով շատ մանրամասն զրույց ենք ունեցել, քննարկումները շարունակվում են»:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը շատ լավ դինամիկա է ստացել և գազի գինը չպետք է լինի այնպիսին, որ այդ դինամիկան կոտրի. «Ես հիմա չեմ ուզում որևէ հայտարարություն անել, բայց գիծն այն է, որ մեր տնտեսությունը չպետք է տուժի»:

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց էներգաարդյունավետությունը՝ նշելով, որ եթե էներգախնայողության մակարդակը բարձրանա, գազի գնի թանկացումն այդքան ծանր չի լինի:

Բացի դրանից, վարչապետի խոսքերով, պետք է մտածել էներգիայի այլ աղբյուրների մասին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից