Ռուսական «Победа» ավիաընկերությունը 2019 թվականի հոկտեմբերի 28-ից 25 եվրոյով թանկացնում է դեպի Ռուսաստան թռիչքները: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան նշել է, որ փոփոխությունից հետո Ռուսաստան թռչելը կթանկանա 40 տոկոսով:
Որոշումը պայմանավորված է դատարանի որոշմամբ, որով «Победа»-ին արգելվեց արտասահմանյան օդանավակայաններում ուղևորներից ռեգիստրացիայի համար 25 եվրո վերցնել: