Տնտեսություն 

Մենք փողի խնդիր չունենք, սակայն այդ փողն ուղղակի դուրս գալու ու բաժանելու համար չէ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այն, որ ես ասել եմ մենք փողի խնդիր չունենք, դա քաղաքական շահարկումների առիթ է դարձել, դրա համար պետք է հիմա պարզաբանում ներկայացնեմ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հիմա էլ եմ ասում, որ մենք փողի խնդիր չունենք: Սակայն, երբ սա ասում ենք, դա չի նշանակում, որ մենք ունենք փող, որ դուրս գանք ու ուղղակի բաժանենք: Եթե նման բան անենք, փողի արժեքը կընկնի, ու այն մարդիկ, ովքեր ունեն 10 հազար դրամ, բաժանելու արդյունքում կունենան 100 հազար դրամ, սակայն արդյունքում դրանով կկարողանան գնել ավելի քիչ ապրանք, քան՝ այսօրվա 10 հազար դրամով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, երբ ասվում է, որ փողի խնդիր չկա, դա նշանակում է, որ փողի խնդիր չկա կապիտալ ներդրումների համար:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը չի գնալու ճանապարհով, որ գումար բաժանի մարդկանց, որպեսզի մեկ կիլոգրամ հաց առնելու համար վճարվի երկու կիլոգրամ փող. «Նրանք, ովքեր կփորձեն մեզ դրդել գնալ այդ ճանապարհով, չեն կարող դա անել»:

Նույն շարքից