Սպորտ 

Մեսսին չի ուզում լինել «Բարսելոնայի» հետ պայմանագրի կապանքներում

analitik.am

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին հայտարարել է, որ չէր ցանկանա կատալոնական գրանդում հանդես գալ բացառապես պայմանագրով պարտավորված լինելով: Արգենտինացու խոսքերը մեջբերում է Marca-ն:

Այսկերպ 32-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանել է իր պայմանագրի այն կետը, որ ինքը կարող է ակումբից հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո: Մեսսին նշել է, որ պատրաստ է հարազատ ակումբում հանդես գալ մինչև կարիերայի ավարտը, սակայն մտադիր չէ իրեն կապել պայմանագրի կապանքներով:

«Ես ցանկանում եմ պայքարել, տիտղոսներ նվաճել, սակայն ոչ այն պատճառով, որ այդպես ասված է պայմանագրում»,-ասել է Մեսսին:

Նույն շարքից