Տնտեսություն 

Գյումրիում օրական 350-400 ավտոմեքենա կմաքսազերծվի. ՊԵԿ նախագահի տեղակալ

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները լայն թափով ընթանում են, մոտ ապագայում այն բացվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

Հարցին՝ այն նոյեմբերին է բացվելու, Ներսիսյանն ասաց՝ այս տարի՝ չցանկանալով ժամկետներ նշել:

ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրեց, որ հոկտեմբերի 21-ից բոլոր այն ավտոմեքենաները, որոնք չեն տեղափոխվում տրեյլերներով և ֆուրով, մաքսազերծվելու են Գյումրիում:

Երբ ամբողջ գործառույթը փոխվի Գյմուրի, Երևանում ավտոմաքսատուն չի լինելու:

Ծախսերի մասով Ներսիսյանը մեկնաբանություններ չտվեց՝ նշելով, որ կառավարության որոշումներով է հարցը լուծվում:

ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ այս պահին Հյուսիսային ավտոմաքսատունը 30 նոր աշխատակից ունի, նրանք Գյումրիից են. «Երևանից երկու փորձառու աշխատող է եկել: Իսկ երբ տարածքը բացվի, ևս մի քանի աշխատակից կլինի Գյումրիից, իսկ մնացածը երկրորդ քաղաք կգան Երևանից»:

Երբ Գյումրիում ավտոմաքսատունն ամբողջ թափով սկսի աշխատել, ՊԵԿ-ում նախատեսում են օրական 350-400 ավտոմեքենա. «Ուզում եմ նշել, որ Հյուսիսային մաքսատունն աշխատելու է 7 օր՝ նաև շաբաթ ու կիրակի օրերը: Այդպես կլինի մինչև տարվա վերջ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից