Տնտեսություն 

ԼՀԿ-ն առաջարկում էր ներդնել բժշկական ապահովագրության կամավոր համակարգ

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում բժշկական ապահովագրության կամավոր համակարգ ներդնել Հայաստանում: Նախագիծը, որը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովում, քվեարկության արդյունքում չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում:

 

Նախագիծը ներկայացնող ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ երկրում կան ապահահովագրական ընկերություններ, որոնք արդեն մատուցում են ապահովագրական ծառայություն. «Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրությանն անցնելը, հնարավորություն տալ ոլորտին զարգանալ»:

 

Նախագծի վերաբերյալ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետ հայտնեց իմքայլական Ծովինար Խաչատրյանը:

 

Նախագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելուն կողմ արտահայտվեց 43 պատգամավոր, դեմ՝ 78, ձեռնպահ՝ 2:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից