Տնտեսություն 

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք /լուսանկարներ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Այսօր աշխատանքային այցով եղել եմ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Վաղուց չէի եղել, և ինձ այսօր շատ հաճելի զարմացրեց տեսածս ամեն բանը:

 

Նախ՝ օդանավակայանի մատույցները բարեկարգ էին: Իր «գրդոնչիներով» ու նրանց անանցանելի շարքերով հայտնի օդանավակայանի հրապարակը ազատ, բարեկարգ, կանաչաատ: Էս հարցում, գիտեմ, իր անսպառ դրական էներգիայով, իր անգնահատելի ներդրումն ունի Սոֆի Հովսեփյանը:

 

Մուտքի մոտ ինձ անցագրով դիմավորեց օդանավակայանի ադմինստրատոր տնօրեն Արմինե Աբրահամյանը: Առաջին իսկ տպավորությունից համակրանքի արժանի, երիտասարդ, բանիմաց: Եվ առաջնորդեց ողջ այցի ընթացքում:

 

Ֆոտոներում պարզ երևում են արված և շարունակվող աշխատանքների արդյունքը:
Օդանավակայանի շենքը կոկիկ վերանորոգված է, ապակեպատված «եվրո» կոչվող ապակիներով: Շենքն արդեն ունի ջեռուցման համակարգ:

 

Անվտանգության և սահմանապահ ստուգման կետերը, ինչպես տեսնում եք, նոր են և ապահովված ժամանակակից բոլոր սարքավորումներով:

 

Երբ օդանավակայանի տնօրենը սովորություն դարձած շարժումով ստուգման գծին դրեց ձեռքի հեռախոսը և ստուգող մագնիտն անցնելուց հետո սովորականի պես կանգնեց ձեռքի մագնիտով ստուգողի առջև անձնական ստուգման` հասկացա, որ դա կարգի պահպանման չափանիշ է, որը կատարում են բոլորը, նույնիսկ օդանավակայանի ղեկավարը և անվտանգության աշխատակիցները, որոնց ստուգումը պատուհաններ հետևից աչքի պոչով տեսա, երբ արդեն օդանավակայանի շենքից դուրս էի եկել կայանատեղի:

 

Կայանատեղին մեծացված է, և բարեկարգված: Հին ու նոր ասֆալտների միացման գիծը և գույների տարբերությունը նկարների վրա երևում է: Բայց այդքանով հանդերձ չի նկատվում մեր աչքին սովորական դարձած հին ու նոր ասֆալտների անհարթությունները: Ամեն ինչ միահարթ է և որակյալ:

 

Օդանավակայանի մասնագիտացված մեքենաների պարկը ազդեցիկ է` կա, փաստորեն ամեն ինչ, և բոլորը որակյալ, հայտնի ընկերությունների արտադրության:

 

Հատուկ կնշեի ամենաժամանակակից և աշխարհում ամենաէֆեկտիվներից մեկը համարվող հրշեջ մեքենան: Ինչպես նաև հրշեջ գործողությունների համար նախատեսված հատուկ հանդերձանքը, նույնպես ամենապահանջկոտ որակի:

 

Նոր դիսպետչերական աշտարակ, նոր դիտարկման կենտրոն…

 

Արդյունքում կարելի է վստահորեն հաստատել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք»:

Նույն շարքից