Տնտեսություն 

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ առաջիկա 5-10 տարվա գազի գնի համար

analitik.am

Լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, խոսելով մինչև տարվա վերջ գազի գնի թանկացման մասին, հայտարարել է, որ դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև:

 

«Մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա կամ սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Ու քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, հունվարին նոր գին չենք կարող ունենալ»:

 

Հարցին, թե երկարաժամկետ ասելով ինչ ժամկետի մասին է խոսքը, Բաղրամյանը նշել է՝ 5-10 տարի:

 

Նույն շարքից