Տնտեսություն 

Ռուսաստան - Աֆրիկա ֆորումի ընթացքում 800 միլիարդ ռուբլիի չափով պայմանագրեր են կնքվել

analitik.am

Սոչիում կայացած Ռուսաստան – Աֆրիկա տնտեսական ֆորումի ընթացքում գործարար համայնքի ներկայացուցիչները կնքել են ավելի քան 800 միլիարդ ռուբլիի չափով պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրվել է ավելի քան 50 փաստաթուղթ:

Ֆորումին մասնակցում էին ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Կանադայից, ինչպես նաև Աֆրիկայի գրեթե բոլոր երկրներից ներկայացուցիչներ:

ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը հայտնում է, որ 2.5-3 տարի հետո դարձյալ կկազմակերպվի նման ֆորում:

Նույն շարքից