Սպորտ 

Արփինե Դալալյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, իսկ Տաթև Հակոբյանը՝ արծաթե մեդալակիր

analitik.am

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Արփինե Դալալյանը և Տաթև Հակոբյանը դարձել են, համապատասխանաբար, ոսկե և արծաթե մեդալակիրներ:

Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով դարձել է չեմպիոն:

Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը 230 կգ (105 կգ + 125 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

 

Նույն շարքից