Տնտեսություն 

Դավիթ Անանյանի կադր Վանունին վերանշանակվել է ավելի «փողոտ» պաշտոնի. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ պաշտոնյա Գեղամ Վանունին, ով վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ գործարարի ապրանքը Բագրատաշենի մաքսակետում ապօրինաբար չմաքսազերծելու և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար, որը ոչ միայն դրանից հետո պատասխանատվության չենթարկվեց, այլև անմիջապես հետո պաշտոնի բարձրացում ստացավ, կրկին վերանշանակվել է իր սիրելի պաշտոնին։

Վանունին, ով միջադեպից հետո նշանակվել էր ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ, օրերս կրկին նշանակվել է Բագրատաշենի մաքսակետի պետ։ Ճիշտ է, սա նախորդ պաշտոնից մի կարգ ցածր է համարվում, բայց ավելի «փողոտ» է։

Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, և լինելով ՊԵԿ աշխատակից՝ ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից