Տնտեսություն 

Նախագահի աշխատակազմը 2020 թվականի համար ներկայացրել 1 միլիարդ 575 միլիոն 884 հազար դրամի բյուջետային հայտ

analitik.am

Նախագահի աշխատակազմը 2020 թվականի համար ներկայացրել է 1 միլիարդ 575 միլիոն 884 հազար դրամի բյուջետային հայտ, որի 90 տոկոսը պահպանման ծախսերն են՝ աշխատավարձ, վարչական շենքի պահպանման ծախսեր, գործուղման բնույթի ծախսեր և այլն: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Տարասյանը նշեց, որ այս տարի բյուջետային հայտի մասով քննարկումներ են ունեցել Ազգային ժողովում, ինչի արդյունքում այն ներկայացվել է ծրագրային բյուջետավորման ձևաչափով՝ նոր չափորոշիչներ են ավելացել:

 

Նույն շարքից